
«Վարչապետի իմ նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է». Էդուարդ Թոփչյան

Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների բուռն ընթացքը՝ անհնազանդության խաղաղ ցույցերի տեսքով, երկօրյա դադար է վերցրել Երևանում, փոխարենը՝ շարժումը տեղափոխվել է Գյումրի, Վանաձոր, առաջիկայում ցուցարարները կլինեն նաև Ապարանում: Արդեն վաղվանից մայրաքաղաքում կվերսկսվեն ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների խաղաղ անհնազանդության ցույցերը, իսկ մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստի ընթացքում կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
168.am-ի հետ զրույցում ապագա վարչապետի նախընտրելի թեկնածուի վերաբերյալ հարցին է պատասխանել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը.
«Վարչապետի իմ նախընտրելի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ես հավատում եմ նրա ազնիվ և շատ սկզբունքային կեցվածքին»: