Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առիթով։

Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ:

Առանձնահատուկ գոհունակությամբ եմ ընդգծում Ձեր գլխավորած պատվիրակության մասնակցությունը Երևանում անցկացված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Մենք բարձր ենք գնահատում նաև տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Ձեր ջանքերը։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ արդյունավետ գործունեություն, իսկ Ձեր երկրին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031