Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը
Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Trump Tower անունը կրող 33 հարկանի շինությունը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի, որդուն Անար Մամեդովին:
Հրդեհի պատճառների և տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
2017թ. Հունվարի 16-ին Trump International Hotel&Tower ցուցանակը հանվել էր Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքի վրայից:
2016 թ. դեկտեմբերին «Արմենպրես»-ը, հղում կատարելով azadliq.info-ին՝ տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:
Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չի կատարվել:
Դեռ մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիադ Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինի անվանումը:
https://www.youtube.com/watch?time_continue=24&v=eSDwfRnVuk0