Արցախցիներ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա. Նարեկ Կարապետյան
Սիրելի արցախցիներ, մենք գիտենք ձեր ցավը, մենք գիտենք, թե ինչ է կատարվում ձեր մեջ, իմացեք՝ քանի այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա: Այս մասին Տաշիրում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Սիրելի ժողովուրդ, կուզեմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ առաջին օրվանից մտել եք այս դժվար պայքարի մեջ, դուք մեր կողքն եք, մենք իրար հետ ենք: Մեր ժողովուրդը առաջին օրվանից ցույց տվեց, թե թասիբը ինչ է, ամբողջ Հայաստանին կարողացանք փոխել, որ Հայաստանը հասկանա՝ կարելի է այդ մարդկանց ճանապարհել:
Պայքարը մեր հայրենիքի ու Հայաստանի համար է, մեր ժողովուրդը աղքատության մեջ է ապրում, մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք: Մենք պետք է ցույց տանք, որ կա ղեկավար, ով թալան չի անելու, և Հայաստանից պետք է սկսվի մեծ փոփոխությունը: Պատմական օրը ես կյանքում չեմ մոռանա ձեր աջակցությունը, և այն, որ մեր բոլոր հանրահավաքներին մարդիկ իրենց վերջին գումարը տալիս են ու գալիս են»,- նշել է Կարապետյանը:



