«Մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ». Նիկոլ Փաշինյան

Իջևանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց խորհրդարանական բոլոր ուժերին, պատգամավորներին. «Ես ասել եմ, որ ատելության, անհանդուրժողականության էջը փակված է, և խորհրդարանական բոլոր ուժերը, բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս նոր, այս հաղթանակած, ապագային հավատացող Հայաստանին, այս փառապանծ և հերոսական ժողովրդին, և մենք որևէ կերպ այդ ծառայությունը չենք պատրաստվում ծաղրել, նսեմացնել։ Մատուցեք ձեր ծառայություններն այս հաղթանակած ժողովրդին և դրանով ձեզ լիարժեք կդարձնեք՝ ՀՀ հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»։

Փաշինյանն ասաց, որ, թեև շատ է խոսվում բանակցությունների մասին, բայց դրանք տարբեր պատճառներով չեն կայանում.

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք օր առաջ այս խնդիրը լուծել, և եթե կան բարդություններ՝ բանակցությունների այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ միաժամանակ, քննարկել ստեղծված իրավիճակը, լսել նրանց կարծիքները։ Պատրաստ ենք հանդիպել միաժամանակ ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Մենք պատրաստ ենք նաև բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30