«Հիմա, երբ Նիկոլը դարձավ ժողովրդի գործիքը, սկսում է հասկանալ, որ նման բան չի կարելի». Վովա Վարդանով
«Թուրքերը հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն։ Նրանք լեգենդներ են հորինում, որովհետև շատ տխուր է իրականությունը․ առանց ՀՀ-ի մասնակցի մասնակցության՝ ԼՂՀ ինքնավար մարզը, որտեղ մոտ 100 հազար հայ կար, հաղթեց մոտ 5-6 մլն Ադրբեջանի Հանրապետությանը։ Ճիշտ է, ՀՀ-ն մի քանի ստորաբաժանում ուղարկել է այնտեղ, բայց այդ մի քանիսն իրոք մի քանիս էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի վերաբերյալ ժամանակին բավականին տհաճ հայտարարություններ էր արել. «Դա ինձ համար սարսափելի հարված էր։ Հիմա, երբ Նիկոլը դարձավ ավելի լուրջ գործիչ, քաղաքականության մեջ ժողովրդի ձեռքի գործիքը դարձավ, նա սկսում է հասկանալ, որ նման բան չի կարելի, սկսել է ձեռք բերել պետական մտածելակերպ։
Դա լավ է իր բնութագրի համար, ինչ-որ տեղ էլ վատ է իրեն հակակշիռ ուժի՝ ՀՀԿ-ի համար, որովհետև արդեն քիչ բան ունի դնելու իր առջև, որովհետև դրանք եղել են մանկամիտ, դավաճանական հայտարարություններ, որոնք ներվում են Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց ուրիշ ոչ ոքի չի ներվի։ Հիմա ժողովրդի առաջնորդը պետական մտածելակերպ է ձեռք բերել»։