7 միլիոն 895 հազար շվեյցարական ֆրանկ, 4900 եվրո, 8768 դոլար և 16 միլիոն 128 հազար դրամ. հյուպատոսի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը ընդամենը երկու օր առաջ է հրապարակվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ հյուպատոսը նախորդ տարի ունեցել է մի քանի հանձնած փոխառություններ՝ բոլորն էլ շվեյցարական ֆրանկով: 2017 թ. սկզբին նրա փոխառությունները կազմել են 28 միլիոն 738 հազար շվեյցարական ֆրանկ, որին տարվա ընթացքում ավելացել է եւս 273 հազար 914–ը՝ տարեվերջին կազմելով 29 միլիոն ֆրանկից մի փոքր ավելի գումար:

Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 7 միլիոն 895 հազար շվեյցարական ֆրանկ, 4900 եվրո, 8768 ԱՄՆ դոլար եւ 16 միլիոն 128 հազար դրամ: Տարեկան եկամուտների համար աղբյուր են ծառայել աշխատավարձերը եւ ստացված փոխառությունները, համապատասխանաբար՝ 3 միլիոն 349 հազար դրամ, 459 հազար ֆրանկ եւ 537 հազար ֆրանկ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս