«Եթե ջնջելով ու բացասմամբ ես գնում, տեղ չես էլ հասնի…»

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյունք։ Ինչպե՞ս հասնել նրան։ Չէ՞ որ դեպի արդյունք տանող հարյուրավոր ճանապարհներ կարող են լինել։ Որո՞վ առաջ գնալ, որ հաստատ տեղ հասնել, ոչ թե լրիվ այլ տեղ։ Դժվար է ասել։ Մի բան, սակայն, հաստատ կարելի է ասել։ Եթե ջնջելով ու բացասմամբ ես գնում, տեղ չես էլ հասնի, եթե ջղային ես՝ ամեն քայլիցդ անբավարված ես լինելու, եթե անիծելով ես քայլում, ապա անխուսափելիորեն անիծվելու ես հենց դու։

Դրական մտածել, հանուն մտածել, բարի մտածել, ներողամտությամբ քայլել. վստահ եմ՝ սա է արդյունք տանող ճանապարհի մթնոլորտը։ Ուզու՞մ ենք այս ճանապարհը։ Եթե այո, ապա չպետք է դադարենք մտածել բարու, հանունի ու ներելու կանխատրամադրվածությամբ։

Միայն ուժեղն է ունակ այդպիսին լինել։ Աստված թող մեզ ուժ տա։

Դուխով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031