Պարզվել է, թե որն է լինելու Փաշինյանի ակնարկած ՌԴ-ի հետ «հումանիտար համագործակցությունը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ընթացքում կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսել Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում:

Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում՝ ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է ՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ:

Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան եւ ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս