Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է 200 մլրդ դոլարի մաքսեր սահմանել Չինաստանի դեմ. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 200 միլիարդ դոլար ընդհանուր գումարի լրացուցիչ մաքսեր սահմանել չինական ապրանքների համար: Այս մասին  հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով վեց աղբյուր:

Նշվում է, որ սեպտեմբերի վեցին լրանում է այն ժամկետը, որը Թրամփը հատկացրել է գործարարության եւ հասարակայնության կողմից մաքսերի վերաբերյալ դիտողություններ հավաքելու համար: Այդ ժամկետից հետո ԱՄՆ-ի նախագահը մտադիր է անմիջապես մաքսեր սահմանել Չինաստանի նկատմամբ, որոնք կտարածվեն լայն սպեկտրի ապրանքների վրա՝ սելֆիի համար մոնոպոդերից մինչեւ կիսահաղորդչային նյութերը:

Երբ հարցազրույցի ժամանակ Թրամփին խնդրել են մեկնաբանել այս տեղեկատվությունը, նա նշել է, որ հրատարակության աղբյուրները «շատ չեն սխալվում»: Բացի դրանից, նա խիստ քննադատել է ՉԺՀ-ի իշխանություններին՝ յուանի փոխարժեքի միտումնավոր նվազեցման համար:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ նոր մաքսերի սահմանումը «լուրջ էսկալացում կդառնա» Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրական պատերազմում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031