Բաժիններ՝

ԵՄ-ն, ՌԴ-ն և ԱՄՆ-ը Գլխավոր ասամբլեայում կարող են քննարկել սիրիացի փախստականների հարցը. Ավստրիայի ԱԳՆ

ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները սեպտեմբերին կարող են քննարկել Սիրիա փախստականների վերադառնալու հետ կապված հարցերը: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը՝ Վիեննայում ելույթ ունենալով Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Սիրիային վերաբերող մտահղացումն այս է՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, ինչպես նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով ներկայացուցիչների հետ միասին արծարծել նաեւ հարեւան երկրներից փախստականների վերադառնալու հարցը»,-ասել է նա: Կնայսլի խոսքով՝ Եվրոպան «չպետք է կողքից նայի, այլ մասնակցի» միգրացիոն հարցի լուծմանը:

Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Սիրիային նվիրված նախարարական հանդիպումը Նյու Յորքում կանցկացնի Եվրամիությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը կբացվի 2018 թվականի սեպտեմբերի 18-ին: Սպասվում է, որ այնտեղ ելույթ կունենան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, եւս 109 պետությունների ղեկավարներ եւ կառավարությունների 86 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս