Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

Եվրասիական զարգացման բանկի նոր ռազմավարությունը մինչև 2031 թվականը ենթադրում է բանկի ներկայության աշխարհագրության ընդլայնում 11 պետություններով, ներառյալ՝ Վրաստանը, Ադրբեջանը, Մոնղոլիան, Պարսից ծոցի երկրները։ Ընդ որում, հեռանկարում դրանցից ոչ բոլորը կդառնան բանկի բաժնետեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը Զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար-համաժողովի շրջանակներում։

«Բանկի խորհուրդը հավանություն է տվել է 11 պետություններով բանկի աշխարհագրության հնարավոր ընդլայնմանը։ Դրանք տարածաշրջանի երկրներ են, ինչպիսիք են Մոնղոլիան, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Թուրքմենստանը։ Եվ Ծոցի երկրները՝ Բահրեյնը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Էմիրությունները…. Մենք ցանկանում ենք դառնալ լիարժեք տարածաշրջանային զարգացման բանկ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պոդգուզովն ընդգծել է, որ անպայման չէ, որ բոլոր 11 պետությունները մտնեն ԵԶԲ-ի բաժնետերերի կազմ։

«Մենք հաջորդ ռազմավարական շրջանի համար ունենք երեք նոր բաժնետեր, որոնց թվում է Օմանի Սուլթանությունը», – հավելել է նա։

Պոդգուզովը նշել է, որ կարևոր է զարգացնել տնտեսական կապերը հարևան երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930