ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «հեռացող մեսիջ է» որակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հայտարարությունը:
Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:
«Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ՝ քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Ինչ սցենարով կլինի, ինչ կերպ կլինի, ես կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում են մեր պայմանավորվածությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի»:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել և մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է պատասխան տա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Կոստանյանը նշեց, որ առաջարկը ԵՄ դատախազությունից է, որը սկսելու է գործել 2020 թվականից, իսկ 2019 թվականից սկզբներից սկսվում է դրա կազմավորումը:
Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր:
Նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:
Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:
Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « ԱԺ ՀՀԿ, ԾԴ և ՀՅԴ խմաբկցությունների հետ քննարկեցինք Ընտրական օրենսգրի առաջարկվող փոփոխությունները։
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը հետաձգում է պլանավորված ուղեւորությունը Մերձավոր Արեւելքի երկրներ եւ բաց է թողնում ներդրումային խորհրդաժողովը Սաուդյան Արաբիայում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին ամենայն հանվանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հայտարարությունը, որով նա չէր բացառել, որ իր հրաժարականից հետո Ազգային ժողովում վարչապետի ընտրության առնվազն առաջին փուլում առաջադրվի իր թեկնածությունը՝ չընտրվելու կանխավարկածով:
Իրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն առաջիկայում ընդհանուր ժողով է հրավիրելու, եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն` ներսում բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու տրամադրություններ են հասունացել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի թեկնածությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում Իրանի 20 ընկերությունների եւ բանկերի նկատմամբ:
Եվրամիության դեռեւս 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-ի երեկոյան կհավաքվեն Բրյուսելում՝ փորձելու ելք գտնել այն փակուղուց, որում ԵՄ-ն եւ Մեծ Բրիտանիան հայտնվել են «ապահարզանի» շուրջ երկամյա բանակցություններից հետո այն դեպքում, երբ մինչեւ հանրակցությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական ժամկետը՝ 2019 թվականի մարտի 19-ը, 6 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ոչ մի կերպ չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացել է ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին:
Իսրայելացի զինվորականները հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության տարածք:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը:
ՀՀ երկրորդ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պլանը: Նա համարում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել քաղաքական մենաշնորհի։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։
Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության 100 ամյակի հիշատակին նվիրված գրքերի ցուցահանդես-վաճառքին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ առարկայական դարձնելով իր ծրագրերը՝ ԱԺ լուծարում, արտահերթ ընտրություններ դեկտեմբերին։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները` փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդանական երեք ուժերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ:
«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով վարչապետին վերանայել կադրային քաղաքականությունը և աշխատանքից ազատել Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին։