Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ականներին հավատացրեց, որ նրանք իր թշնամիները չեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ առարկայական դարձնելով իր ծրագրերը՝ ԱԺ լուծարում, արտահերթ ընտրություններ դեկտեմբերին։

Նա երեկոյան «լայվ» մտավ եւ ամանորյա ուղերձի ոճի տեքստ հրապարակեց, որտեղ բացատրեց իր քայլը։ Ասաց, որ հրաժարական տալիս է «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելու» համար։

«Եթե դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում»,- ասաց նա եւ փորձեց փարատել կասկածները, որոնք հնչում են այս օրերին, թե «հակահեղափոխականները վարչապետի թեկնածու կառաջադրեն եւ կտապալեն հեղափոխությունը»։

Նա ասաց․ «Հոկտեմբերի 2-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», բայցեւ ՀՀԿ-ականներին հավատացրեց, որ նրանք իր թշնամիները չեն․ «Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, որ Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենա»։ Վերջում հնչեցին սիրո եւ հավատարմության, հաղթանակի ու հաջողությունների խոստումներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031