Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայցադիմումը դատարանը վերադարձրել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայցը հետ է վերադարձվել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը հետ է վերադարձվել դրանում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու պատճառով:

Նման որոշում կայացրել է դատավոր Հայարփի Զարգարյանը: Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից` հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ հայցվոր կողմը «գաղտնի է» պահում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31