«Հեռուսաբանավեճերի ժամանակ Հանրապետական թեկնածուները լավագույնս ապացուցեցին, թե ով ով է: Դուք զգացիք գիտելիքի և գոռոզամտության, փորձի և մեծամտության տարբերությունը». Արմեն Աշոտյան
«Ես շնորհակալ եմ այն աջակցության համար, որի ականատեսը եղա, այն հարյուրավոր անծանոթ մարդկանց, ում հետ հաստատեցի իրական և վիրտուալ կապ, այն հազարավոր նամակների և ուղերձների համար, որ ստանում էի յուրաքանչյուր եթերից հետո, այն մարդկանց, ովքեր իրենց տան դռները այս օրերին բացեցին իմ ու իմ ընկերների առաջ: Որքան էլ այս քարոզարշավը մեզ պարտադրեցին ատելության ու սև-սպիտակի երանգի մեջ, ես շատ ջերմ հիշողություններ ունեմ այս քարոզարշավից` շնորհիվ մեր քաղաքացիների»,-իր ֆեյբուքյան ուղիղ եթերի ժամանակ ընտրողներին լռության օրվանից առաջ դիմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս կարծում է, որ իրենց թեկնածուները այս 12 օրվա մեջ արել են առավելագույնը, որ մեր քաղաքացիները զգան, որ իրենք նրանց կողքին են, որ իրենց արժեքների ու սկզբունքների մեջ կայուն են, որ իրենք այն քաղաքական թիմն են, որին կարելի վստահել քվե:
«Հեռուսաբանավեճերի ժամանակ Հանրապետական թեկնածուները լավագույնս ապացուցեցին, թե ով ով է: Դուք զգացիք գիտելիքի և գոռոզամտության, փորձի և մեծամտության տարբերությունը»,- նշեց ՀՀԿ քարոզչության պատասխանատուն:
Ըստ Ա. Աշոտյանի`ընտրություններից 2 օր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը ուժի անիմաստ ցուցադրության, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, վախեր առաջացնելու վարժություն է, որ արեց իշխանությունը, ինչը վկայությունն է այն բանի, որ իշխանությունը վախեր ունի:
«Այս օրերին ես տեսել եմ բազմաթիվ գիտակ ու խիզախ քաղաքացիների: Մի վախեցեք: Ես ձեզնից ակնկալում եմ հենց խիզախ քվեարկություն: Անպայման գնացեք ընտրությունների` անկախ նրանից, թե ում եք ընտրելու, և դուք պետք է կրեք ձեր և ընտրության, և չընտրության պատասխանատվությունը: Ընտրեք հանուն ապագայի: Ընտրեք ՀՀԿ թեկնածուներին ողջ երկրով մեկ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները` տեսանյութում:
12 օր, որ որոշեցին ապագան ??✌️#voteAshotyan #vote1
Gepostet von Armen Ashotyan am Freitag, 7. Dezember 2018