«Այս վերագտած արժեքն անհրաժեշտ է փայփայել աչքի լույսի պես». Արման Մուսինյան

ՀԱԿ անդամ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ հայ ժողովրդին, մեզ բոլորիս ազատ արդար ընտրությունների անցկացման առիթով։ Այս վերագտած արժեքն անհրաժեշտ է փայփայել աչքի լույսի պես, և դա մեր բոլորիս պարտքն է։

Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին՝ ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու առիթով և մաղթում հաջող կառավարում՝ ի շահ մեր երկրի ու քաղաքացիների։

Վաղվանից իշխող ուժի հաղթանակին գումարվում է նաև հասարակության կողմից նրան պատվիրակված հսկայական պատասխանատվությունը՝ մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելու հարցում։

Իսկ մարտահրավերները շատ են․ Արցախյան հիմնահարցի կարգավորում, քաղաքական-սահմանադրական համակարգի վերանայում, տնտեսական, ենթակառուցվածքային, ինչպես նաև կրթական, առողջապահական, դատաիրավական համակարգերի լրջագույն բարեփոխումներ և վերջապես՝ Մարտի 1-ի ոճրագործության և նախկին բարձրաստիճան պետական պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունների լիակատար բացահայտում»։

https://www.facebook.com/arman.musinyan/posts/10156197405386799

Տեսանյութեր

Լրահոս