«Անմիջապես կապվել եմ նաև Սյունիքի մարզպետի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը». Տիգրան Մուկուչյանը՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանից ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական խախտումների հետ կապված որևէ դիմում չի ստացել: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համար ուղղորդումներ է իրականացրել, ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ տեղամասային ընտրական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ դիմում չեն ստացել: Տեղեկությանը ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ կապվել եմ նաև Սյունիքի մարզպետի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը չի եղել որևէ համայնքում ու ուղղորդումներ չի իրականացրել»,- ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ զրուցել է նաև Զոհրաբյանի հետ, սակայն քանի դեռ դիմում չեն ստացել, այդ հարցին ընթացք տալ չեն կարող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31