«Այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է». Սամվել Խուդոյան
«Թաղի տղեքը հանգիստ իրենց գործերով էին զբաղվում, միջամտություններ, կռիվներ, լցոնումներ չեղան»,- ամփոփելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Այն, որ նորաստեղծ կուսակցություններն առանձնապես ձայն չհավաքեցին՝ միանգամայն նորմալ էր, իսկ «Իմ քայլի» 70 տոկոս ձայն հավաքելը կարելի է պայմանավորել հին իշխանությունների վերադարձի վախով, ուստի նորի վերջնական հաստատումը դրդեց մարդկանց իրենց ձայները տալ «Իմ քայլին», իսկ այն, որ ընդդիմություն չկա, ողբերգություն է: Ըստ էության, արտախորհրդարանական մակարդակով Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) պետք է շարունակի կտրուկ քննադատությունները, որովհետև մարդուն այս կյանքում օգնում են քննադատները, նա ուղղում է իր թերությունները»,- ընդգծեց հոգեբանը:
Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 593.120 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 262.164-ը, այսինքն՝ 48.67 տոկոսը:
ՀՀԿ– 59.068 (4.7 տոկոս)
ՔՈ- 8533 (0.68 տոկոս)
ՀՅԴ- 48.822 (3.89 տոկոս)
«Իմ քայլը» դաշինք– 884.849 (70.44 տոկոս)
«Լուսավոր Հայաստան»– 80.049 (6.37 տոկոս)
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն- 6460 (0.51 տոկոս)
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 4122 (0.33 տոկոս)
«Մենք»- 25. 174 (2 տոկոս)
«Օրինաց երկիր»- 12.390 (0.99 տոկոս)
«Սասնա ծռեր» կուսակցություն- 22.868 (1.82 տոկոս)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 103.837 (8.22 տոկոս)
Անի Կարապետյան