Ովքեր են «Իմ քայլը» դաշինքից ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները

Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է Սասուն Մեխակի Միքայելյանը՝ 31 հազար 739 ձայն: Երկրորդ տեղում Արարարատ Սամվելի Միրզոյանն է: Նա ստացել է 25 հազար 550 ձայն: Քվեների քանակով 3-րդ տեղում Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանն է, ով ստացել է 24 հազար 172 ձայն:

Ձայների քանակով առաջին տասնյակում են Գարիկ Մնացականի Սարգսյանը՝ 22 հազար 604 ձայն, Ալեն Ռոբերտի Սիմոնյանը՝ 21 հազար 812 ձայն, Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը՝ 20 հազար 934 ձայն, Սիփան Արտակի Փաշինյանը՝ 17 հազար 155 ձայն, Դավիթ Հովիկի Գեվորգյանը՝ 16 հազար 508 ձայն, Արամ Մայիսի Խաչատրյանը՝ 15 հազար 38 ձայն, և տասնյակը եզրափակում է Սուրեն Ռաֆիկի Պապիկյանը՝ ստանալով 14 հազար 885 ձայն:

Տեսանյութեր

Լրահոս