
«Սա երկարատև պայքար է, որտեղ լույսը հաղթելու է ստվերին». Էդուարդ Շարմազանովը հայտարարում է պայքարի նոր սկզբի մասին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց պայքարի նոր սկզբի մասին: Նրա խոսքով՝ այս ընտրությունները աննախադեպ էին, որովհետև պետության ղեկավարը, իշխող ուժն ամեն ին արեց հասարակության մի մասին «սև անվանելու», «ասֆալտին փռելու» և վախի մթնոլորտ սերմանելու համար: Սակայն, ըստ նրա՝ նույնիսկ այդ պայմաններում 60.000 մտահոգ քաղաքացիներ չընկրկեցին և իրենց ձայնը տվեցին ՀՀԿ-ին: «Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ովքեր ձայն են տվել թիվ 1-ին»,- ասաց նա:
Սա երկարատև պայքար է, որտեղ լույսը հաղթելու է ստվերին:
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 10. Dezember 2018