Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով:
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի:
Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:
Անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջամետ կուսակցության Բրեմենի բաժանմունքի ղեկավար Ֆրանկ Մագնիցի վրա եւ նրան գլխի լուրջ վնասվածք հասցրել:
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար:
«Մենք հաճախ ասում ենք՝ ղազախները լավ ընդունում են մարդկանց, այնտեղ տարբեր ազգեր են ապրում: Որպես պետություն՝ Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին: Եվ պարզ է, որ բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Խնդիր կա, որ աջակցություն լինի նաև հանրության կողմից: Ուստի պետք է աշխատել հնարավորինս քիչ նման հնարավորություն ստեղծել: Շատ կարևոր են կապերը, թեկուզ՝ մշակութային»:
Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Այս մասին ֆեյցբուքյան իր էջում գրառում է կատարել Վահե Էնֆիաջյանը:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը:
Դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաք «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:
Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով:
Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Գերմանիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի Հեսենի դաշնային երկրամասում ձերբակալել է մի երիտասարդի, որին կասկածում են գերմանացի քաղաքական գործիչների եւ հանրաճանաչ անձանց վրա մի շարք ցանցահենային հարձակումների, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալների գողության մեջ:
Սև ծովում՝ Թուրքիայի Սամսուն քաղաքից 80 մղոն հեռավորության վրա, պանամական բեռնատար նավ է խորտակվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ավարտել ռազմական այն գործողությունները, որոնցում իրենք բավականաչափ ֆինանսական ու ռազմական օգնություն չեն ստանում զարգացած մյուս երկրներից։
ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել հունվարի 1-ին և հաջորդող օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ, որում ասված է. ՀՀ սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ:
Չորս օր առաջ Anonymous ցանցահենային խումբը հրապարակել է փաստաթղթեր բրիտանական Integrity Initiative նախագծի արխիվից։ Հայաստանին վերաբերող հատվածում կար տեղեկություն մի շարք հայ գիտնականների ու փորձագետների մասին, որոնցից ութը պիտակավորվել էր որպես «ռուսական պրոպագանդիստներ»։
Պետք է փաստենք, որ տնտեսական առումով անհնար է, որ Հայաստան մտնող գազի գնի փոփոխությունը չազդի երկրի տնտեսական համակարգի վրա: Այնուհանդերձ հայտարարությունը հիմք ընդունելով՝ պետք է փաստենք, որ կա զարգացումների 3 հավանական սցենար, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր բացասական էֆեկտը տնտեսության համար.
Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:
Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտ պայթել ու բռնկել է նավթատար մի նավ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Նախորդ տարվա ամռանը Վրաստանի կառավարությունը որոշել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 15-ից արգելելու է իր տարածքով բեռնատարներով ապրանքների՝ ցորենի, անասնակերի ներկրումը։
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով:
Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։
Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է 20 երեխա: