Բաժիններ՝

ԵՄ դիվանագետներին նախազգուշացրել են լրտեսական մեծ վտանգի մասին

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը Բրյուսելում աշխատող ԵՄ երկրների դիվանագետներին նախազգուշացրել է բարձր լրտեսական ռիսկի մասին: Այս մասին հայտնել է Die Welt պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրների վրա:

Պարբերականի տվյալներով՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության զեկույցում նշվել է, թե գործակալական գործունեությամբ առավել շատ զբաղվում են Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Մարոկկոն: Այս առնչությամբ փորձագետները հորդորել են ԵՄ դիվանագետներին ցուցաբերել զգոնություն և որպես կանխարգելիչ քայլ՝ չայցելել մի շարք հաստատություններ, որոնք տեղակայված են քաղաքի աշխատանքային թաղամասում:

Ըստ Die Welt-ի՝ Բրյուսելում 250 չինացի և 200 ռուս լրտես կա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս