«Այս տեղեկությունները ճիշտ են». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:

Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ )))

Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և ջերմության համար»:

Հիշեցնենք, որ այսօր «168 Ժամ» թերթը գրել էր, որ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «ԼՈՒՅՍ» հիմնադրամում՝ որպես արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217540769129229

Տեսանյութեր

Լրահոս