
Brexit-ն սպառնում է զբոսաշրջության ոլորտի 700 հազար աշխատողների

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի (World Travel & Tourism Council, WTTC) գնահատմամբ՝ Brexit-ը կարող է հանգեցնել այն բանին, որ զբոսաշրջության ոլորտում զբաղված շուրջ 700 հազար մարդ մնա առանց աշխատանքի: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
WTTC-ի տվյալներով՝ եթե Brexit-ն իրականացվի առանց ապագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքման, ապա սպառնալիքի տակ կլինի զբոսաշրջության ոլորտի շուրջ 308 հազար աշխատատեղ Մեծ Բրիտանիայում եւ 399 հազարը՝ Եվրամիության մյուս երկրներում:
WTTC-ի, որը ներկայացնում է ամբողջ աշխարհում ճանապարհորդությունների եւ զբոսաշրջության սպեկտրը, կանխատեսումը հիմնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների վրա: