
Չինաստանում առնվազն 24 մարդ անտառային հրդեհների զոհ է դարձել

Առնվազն 24 մարդ է զոհվել անտառային հրդեհների հետեւանքով, որոնք արդեն երրորդ օրն է՝ չեն դադարում Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում: Այդ մասին ապրիլի 1-ին հայտնել է ՉԺՀ-ի հրշեջ վարչությունը:
Անտառային հրդեհն սկսվել է մարտի 30-ի երեկոյան Լյանշան-Իյսկի ինքնավար շրջանի Յալունցզյան բնակավայրի մերձակայքում: Սկզբում կրակի դեմ պայքարելու էր ուղարկվել 689 մարդ, որոնցից 30-ը մարտի 31-ին անհետ կորել էին:
Ապրիլի 1-ին որոնողական գործողությանը եւ հրդեհի մարման գործում ներգրավել են Չինաստանի ազգային ազատագրական բանակի (ՉԱԱԲ) ցամաքային զորքերի զինծառայողներին:
Ներկա դրությամբ հաջողվել է պարզել, որ կորածներից երկուսը կապի մեջ են մտել, 24 մարդ զոհվելէ, եւս չորս հոգու ճակատագիրն անհայտ է: Նշվում է, որ զոհվածները մասնակցում էին հրդեհի մարմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: