ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ահաբեկիչ է համարում Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է այլեւս պատասխանատու պաշտոնների չնշանակել իր բիզնես-գործընկերներին եւ մերձավոր մարդկանց։
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը։
Տրիպոլիում ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության զորքերի միջեւ ընդհարումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 50-ի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:
Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները:
Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
Միացյալ Նահանգները գնաց աննախադեպ քայլի. «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ երկուշաբթի օրն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի:
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումարը, ընտրվեց ԵԿՄ նախագահ և նոր վարչություն: ԵԿՄ նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով, ի դեպ, որոշ ժամանակ առաջ կտրականապես հերքում էր իր թեկնածության մասին տեղեկությունները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարն, ըստ էության, վերամիավորման համագումար էր. այս տարիներին ԵԿՄ շարքերից հեռացած ազատամարտիկները, որ ստեղծել էին իրենց հասարակական կազմակերպությունները, ԵԿՄ-ի շուրջ համախմբման մասին հայտարարեցին. նրանք ներկայացնում են «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեցին նրա` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կադրային ու կանոնադրական փոփոխություններ են սպասվում: ՔՊ վարչության անդամներից ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանը գլխավորում է կանոնադրության, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ծրագրի նոր տարբերակների նախագծերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը:
«Ակնհայտ է, որ, երբ Փաշինյանը սիրախաղ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի հետ, ակնկալել գազի գների իջեցում՝ իրատեսական չէ: Եթե Հայաստանն անում է միանշանակ շրջադարձ` 100 տոկոսով դեպի Ռուսաստան, դադարեցնում է սիրախաղ անել Արևմուտքի հետ, այդ դեպքում ՌԴ-ն այլ քաղաքականություն կվարի: Դուք տեսնում եք՝ ինչպես է փոխվում ՌԴ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, փոխվում է նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունեմ էներգակիրների գները»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը ճիշտ է ասում. նա, հեղափոխական էյֆորիայից գլուխը կորցրած, Արցախյան բանակցությունները սկսեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Օտարների և յուրայինների բաժանումը պետք է իշխանությանը, քանի որ այդպես հեշտ է կերտվում ներքին թշնամու կերպարը։ Իսկ դա էլ իր հերթին՝ պետք է հավերժական պայքարի իմիտացիա ստեղծելու համար։ Այդ իմիտացիան փոխհատուցում է իշխանության աշխատանքի, իրական, արդյունավետ աշխատանքի բացակայությունը, որն ամենամեծ ծառայություն կլիներ քաղաքացուն։ Ոչ տարվա մեջ մեկ օր, այլ տարվա բոլոր օրերին։
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Շահինքայա գյուղում գտնվող Սուրբ Գևորգ հայկական վանական համալիրը կործանման եզրին է:
Եվրոպայի անշարժ գույքի գործակալությունները եւ տրանսպորտային ընկերություններն, ինչպես նաեւ Deutsche Bank-ը եւ Financial Times թերթի հրատարակիչը փաստորեն բոյկոտ են հայտարարել Բրունեյի սուլթանին՝ բողոքելով այդ երկրում քարկոծման միջոցով մահապատժի սահանման դեմ՝ միասեռ կապերի եւ ամուսնական դավաճանության համար:
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում է. News.am:
Հայաստանը չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել, բայց եթե որևէ մեկը նման քայլի գնա, ապա Հայաստանը նրան պարտադրելու է խաղաղություն:
Հարցերի պաասխաններ․ ինչո՞ւ է Բրիտանիան դուրս գալիս Եվրամիությունից, ո՞վ և ինչո՞ւ է դրան աջակցում, ո՞վ է դեմ, և ի՞նչ սպասել: Աշխարհի առաջատար ընկերությունների կանխատեսումներն ու գործողությունները Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև ճգնաժամի առնչությամբ՝ ըստ CNN-ի։
Լոնդոնում տրանսպորտային միջոցների համար ներմուծվել է 12.5 ֆունտի չափով ամենօրյա տուրք քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտելու համար:
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատանքներ են իրականացնելու վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Ամերիկյան ու թուրքական լրատվամիջոցները շարունակում են ուշի ուշով հետևել ռուսական զենթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին, որոնք Ռուսաստանը մատակարարելու է Թուրքիային։
Մեծ Բրիտանիայի Home Office-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության դեպարտամենտը, որը պատասխանատու է ներգաղթի վերահսկողության, երկրում կարգ ու կանոնի եւ անվտանգության համար, քաղաքացիներին նոր անձնագրեր է տալիս գործողության ժամկետը լրացած անձնագրերի փոխարեն, եւ դրանցում չկան Եվրամիության խորհրդանշանները:
«Ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»:
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Ռուսաստանն առայժմ չունի ազգային գաղափար, բայց երկրի բնակիչներին կարող էր միավորել ճշմարտությունը: