«Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները նախազգուշացնող ազդակ դարձան Թուրքիայի Կառավարության համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Սիրիայի արդյունաբերությունը որակյալ մասնագետների խիստ կարիք ունի, աշխատանքի շուկայում նրանց բացակայությունը գլխավոր խոչընդոտն է արտադրության վերականգնման ճանապարհին:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները:
Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը:
Զինված ուժերը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում ներգրավվել են մինչև արտակարգ դրություն հայտարարելը:
«Թե՛ կառավարության, թե՛ Հանրապետության նախագահի ու նաև Ազգային ժողովի կողմից դեռևս հանդիպում են իրավունքի և օրենքի գերակայության, ինչպես նաև սահմանադրական այլ սկզբունք-նորմերի անտեսում»:
«Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են»:
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում է առաջարկում:
Վիեննայի քննարկումներում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրացված բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը:
«Առաջինը՝ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը, որից հետո կարող են դեսպանատուն բացել կամ հյուպատոսական ծառայություն։ Երկրորդը՝ որպես ռազմագերիներ, իրենց դրոշների հետ կքայլեն մեր հրապարակում՝ մեր հաղթական շքերթի ժամանակ, այլ տարբերակ չկա»։
2018 թվականին շուրջ 113 միլիոն մարդ աշխարհի 53 երկրում պարենի սուր կարիք է զգացել:
Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում կալանավորների թվաքանակով:
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունը սոցհարցում է իրականացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որն է երջանկության հիմնական աղբյուրը։
«Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ»,- ասում է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
Վրաստանում այս տարվա հունվար – մարտին 2880 մարդ է հիվանդացել կարմրուկով:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել:
Թուրքիայի Ոստիկանական ակադեմիան երկրում կանանց դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Զեկույցի համաձայն՝ 2016-2018թթ․ ընթացքում Թուրքիայում սպանվել է 932 իգական սեռի քաղաքացի։ Ընդ որում, արձանագրվել է, որ թե սպանվածների, թե հանցագործների 46 տոկոսն ունեցել են միայն տարրական կրթություն։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգ»-ի (Majid Al Futtaim Holding) գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի (Alain Bejjani) հետ: Ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաև Carrefour Armenia ընկերությունը։
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։
ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման հետ:
Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:
Արդյո՞ք Ռուանդան է Մինսկի խմբի համանախագահը, որից կախված է, մասնավորապես, Արցախի հնարավոր վերադարձը բանակցային սեղան, թե՞ այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որ ևս մեկ առիթ օգտագործվեր ու այս հարցը քննարկվեր ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ։
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է երկու մարդ:
. «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, հանդիպել Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:
ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ:
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում:
Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել ՏՄՊՊՀ եւ ՀԿԾՀ հանձնաժողովների վերաձեւավորման եւ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցին։ Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։