Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել: Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել: Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:
Արդյո՞ք Ռուանդան է Մինսկի խմբի համանախագահը, որից կախված է, մասնավորապես, Արցախի հնարավոր վերադարձը բանակցային սեղան, թե՞ այնուամենայնիվ, ճիշտ կլիներ, որ ևս մեկ առիթ օգտագործվեր ու այս հարցը քննարկվեր ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ։
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է երկու մարդ:
. «Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ընտանիքին, հանդիպել Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:
ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ:
Կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները վերջապես կքննարկվեն խորհրդարանում:
Կառավարությունը վերջին նիստում հավանություն է տվել ՏՄՊՊՀ եւ ՀԿԾՀ հանձնաժողովների վերաձեւավորման եւ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցին։ Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։
Մոսկվայում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի (ԱՊՀ ԱԳՆԽ) հերթական նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հինգշաբթի օրվա Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված ֆեյքնյուզի՝ կեղծ լրատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդրին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Հայաստանում ինչ-որ բան ակնհայտորեն այն չէ։ Վարչապետն աշխատելու փոխարեն՝ բանաստեղծություններ է գրում, բանաստեղծություններից բացի, գրում է նաև ցուցումներ՝ սեփական ազգականներից մեկի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Նպատակն ակնհայտ է՝ հերթական «կադրն» ապահովել իր կողմից բեմադրվող գլոբալ շոուի համար։
«Այո, բան ա փոխվել մեր երկրում»:
«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ անձը չի կարող օգտվել անձեռնմխելիությունից, ապա այդպես խախտվում է անձեռնմխելիության ինստիտուտը»:
«Ռոբերտ Քոչարյւանի կալանքի հիմնավորվածությունը խոցելի է։ Նախաքննության փուլում ասվում էր, թե կալանավորում է անհրաժեշտ՝ նախաքննությանը խոչընդոտելու կամ գործի քննությունից խուսափելու նկատառումներով: Թեև ի սկզբանե դա խոցելի էր, սակայն այժմ նախաքննությունն ավարտվել է, և այս պարագայում խափանման միջոցը չփոխելը ճիշտ չի ընկալվում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախտականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթևացնել փախստականների և ներքին տեղահանվածների կացությունը։
Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով, բա ինչի՞ց մտահոգվի, ոչ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե առաջիկայում Մոսկվայում հանդիպելու էՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար:
Վերաքննիչ քրեական դատարանը կրկին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարները մայիսի 5-ին հանդիպում կանցկացնեն Ռուսաստանում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարականին՝ ասելով, որ «ֆեյքերով» զբաղվելը ԱԱԾ գործառույթ չէ։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ներկայում չկա պատճառ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հերթական հետաձգման համար:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից. «Որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրդատօրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով»:
Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 70-ը:
Սեւ ծովում ապրիլի 5-ին սկսվել են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Sea Shield («Ծովային վահան-2019») համատեղ զորավարժությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի կառավարության նիստում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին հանձնարարեց պայքարել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվող ֆեյք՝ կեղծ լուրերի դեմ։
ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ: