«Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո:

Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:

Հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա Եվրոպական խորհրդարանը, երբ Բրեքսիտը վերջնականորեն դառնա իրականություն:

Եվ այսպես:

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ունի 180 մանդատ և Բրեքսիթից չի տուժի, քանի որ չունի ՄԹ-ից եկած ոչ մի պատգամավոր:

Սոցիալ-դեմոկրատներն այժմ ունեն 146 տեղ, բայց Բրեքսիթից հետո կկորցնեն 11-ը և կմնա 135-ը:

Լիբերալ-դեմկորատները այսօրվա 109 տեղից կզրկվեն 16-ից և կդառնան 93:

Կանաչների 69 տեղից կմնա 58-ը, պահպանողական-ռեֆորմիստների 58-ից՝ 54-ը, եվրասկեպտիկների EFDD դաշինքը 54 մանդատից կպահպանի միայն 25-ը: 1 տեղ կկորցնեն նաև միավորված ձախերը:

Տեղի կունենա նաև տեղերի որոշակի վերաբաշխում այլ երկրների միջև:

Այսպիսով, Բրեքսիթի դեպքում առաջատար քաղաքական ուժերի տեսակարար կշիռը կփոխվի, ինչը իր ազդեցությունը կունենա Եվրոպական Միության քաղաքական պաշտոնների բաշխման վրա: Չմոռանանք նաև, որ այս ընթացքում խիստ հավանական են նաև առանձին կուսակցությունների տեղաշարժեր մի քաղաքական ընտանքիքից մյուսը, ինչի արդյունքում ուժերի դասավորվածությունը նույնպես կարող է փոխվել:

Հայաստանը նոր պայմաններում պետք սովորի աշխատել թարմացված ԵՄ-ի հետ»:

Ինչպիսի՞ տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո:Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական…

Gepostet von Armen Ashotyan am Montag, 27. Mai 2019

Տեսանյութեր

Լրահոս