Ճապոնիայի Կավասակի քաղաքում մայիսի 28-ին ավտոբուսի կանգառում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների և մեծահասակների վրա:
Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տորնադոյի պատճառով հինգ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ անկախության օրվա խորհրդի կապակցությամբ մի խումբ քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
168.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
«Երբ նայում ես կառավարության նշած 100 նվաճումները, իրոք, լրջանալու խնդիր կա»,- այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե հատկապես ի՞նչ նկատի ունեն ՀՅԴ ներկայացուցիչները՝ հայտնի՝ «լրջացեք» կոչով։
«Որոշակի կասկածներ կան, որ մեր էլեկտրոնային փոստերն են կոտրում, և այդպես է արտահոսք լինում։ Եվ դա շատ վաղուց է։ Ենթադրում եմ՝ այդ խնդիրը բացահայտելու համար է խոսվել ԱԱԾ-ին դիմելու մասին։ Այլապես չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն լրագրողների հետ կապված ինչ պետք է անի»։
Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով մայիսի 20-26-ը հոսպիտալացվել է ավելի քան 2000 մարդ, չորս մարդ մահացել է:
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներն անմասն չեն մնացել Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններից, և թեպետ պետական արարողակարգային միջոցառումներին չեն մասնակցել, այնուհանդերձ իրենք էլ են նախաձեռնել տոնական միջոցառում Վայոց Ձորի մարզում գտնվող Սպիտակավոր վանքի բակում, ուր հանգչում է Գարեգին Նժդեհի աճյունը։
Ապարանում Բաշ-Ապարանի 101 տոնակատարությանը մասնակցող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հնչած բռնության կոչերին։
Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակը շտկելու համար կհրապարակի ՀՀ համար նման կարևորության գործընկեր կառույցի նամակի բնագրի ֆոտոպատճենը, որը երկրի համար ունի քաղաքական, հանրային, իրավական լուրջ նշանակություն։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման 101-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Մայիսի 22-25-ը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Շահին Մամեդովի ղեկավարած պատվիրակությունը։
«Կարող է ինչ-որ ձևով համակարգվի: Ես անձամբ, օրինակ, կառաջարկեմ, որ լրագրողների համար ինչ-որ սրահ լինի, որտեղ բրիֆինգներ անեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որը կհամակարգի գործունեությունը: Բայց սահմանափակելն իմ կարծիքով սխալ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
«Ապրիլյան պատերազմի հետ կապված կային որոշ շատ մտահոգություններ, որոնք պետք է ստուգենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Դուք, պարոն Կարապետյան, «Արմենպրեսի»-ին տված հարցազրույցում պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստո՞ւմ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից», բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածիս համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունեց Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել:
Արտակ Զեյնալյանի գլխավորած արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել դատաիրավական բարեփոխումների ֆունդամենտալ փաթեթ:
Մինչ լրատվական կայքերը, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում, թե ՌԴ իշխանությունները բավարարել են Հայաստանում հարուցված քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ քաղաքական ապաստան ստանալու միջնորդությունը, ՀՀ պատկան մարմինները, սովորության համաձայն, լռում են:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները վաղը աշխատանքային այցով մեկնելու են Մոսկվա։ Նախատեսված է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպում։
Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար եւ Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնը, որը մահացել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունը կտակել է աղքատներին:
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ և որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երևանյան միջադեպի առնչությամբ:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Եթե այս մեխանիզմներով պետք է առաջնորդվենք, ես պետք է ոչ թե իշխանություններին գնահատեմ՝ կամք կունենա՞ն, թե՞ ոչ, այլ ուրախ կլինեմ, եթե հասարակությունն այնքան պահանջատեր լինի, որ իշխանությունը գործի»: