«Եթե այս մեխանիզմներով պետք է առաջնորդվենք, ես պետք է ոչ թե իշխանություններին գնահատեմ՝ կամք կունենա՞ն, թե՞ ոչ, այլ ուրախ կլինեմ, եթե հասարակությունն այնքան պահանջատեր լինի, որ իշխանությունը գործի»:
Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դարգնեան ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար դատավճիռը բողոքարկելու փորձը ձախողելուց հետո:
«Աներկբա է, որ, եթե կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր չարաշահումներ են թույլ տվել, ապա երբեք ուշ չէ անկողմնակալ քննություն սկսել ու հանցակազմի առկայությունն անհերքելի փաստերով ապացուցելու դեպքում՝ պատժել խստագույնս»։
Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար:
«Գալիս է մի եվրոպացի փորձագետ, մի բան է ասում, մի ամերիկացի գալիս՝ մի բան է ասում։ Հետո էլ՝ ամենավիրավորականը, գալիս են Ազգային ժողով, փոխանակ բարի լինեն, իրենց ճառը կարդալուց հետո լսեն հնչող տեսակետները՝ զբաղվում են իրենց հեռախոսներով։ Սա արհամարհանք է մեր պետականությանը, ԱԺ-ին, ժողովրդի իրավաչափ ակնկալիքների նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը՝ անդրադառնալով Անցումային արդարադատության ներդրման շուրջ ԱԺ հրավիրած քննարկումներին։
«Հայաստանում արդեն իսկ որակյալ կադրերի պակաս կա: Բացի այդ, ոչ իշխանական կողմնորոշում ունեցող մասնագետները դիտարկվում են՝ որպես հակահեղափոխական, և միայն իշխանամետներն են, որ կարող են ներկայացվել՝ իբրև «անաչառ». այս դեպքում վեթինգ և անցումային արդարադատություն իրականացնելու են կուսակցական «տրոյկա»-ները»:
Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Արման Եղոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման հարցը մեծապես կախված կլինի նոր Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, ինչն էլ իր հերթին կախված կլինի նոր ԵԽ դիրքորոշումից:
Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի և տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:
Երկիրը,որտեղ առաջին անգամ այցով եղել են Ուկրաինայի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչները, Գերմանիան է:
«Հեղափոխության 2-րդ փուլ» ձևակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր։ Իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության։ Խոսքը Հայաստանում այլ պետությունների և այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների որակմամբ, նման գնահատականները խարխլում են դատական իշխանության 2 մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը:
«Ըստ օրենքի՝ Պաշտպանության բանակի զինծառայողներն առհասարակ իրավունք չունեն անդամակցելու որևէ քաղաքական ուժի։ Իսկ իրավունք ունե՞ն քվեարկելու, իհարկե, որևէ մեկը նրանց չի կարող այդ իրավունքից զրկել։ Խոսքը վերաբերում է ծառայության մեջ գտնվող զինվորականներին, այլ ոչ թե արդեն թոշակի անցած մարդկանց»։
«Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, «Մարտական Խաչ»-ի ասպետ՝ Ռուբեն Գևորգյանը ԵԱՄ խորհրդի անունից հայտարարություն է տարածել, որով դիմել է իշխանությանը:
«Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են»:
Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին նախաքննական մարմինը թույլատրել է դուրս գալ երկրից։ Այս տեղեկությունը «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հաստատել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Հուսով եմ, որ քանի որ այդ պրոցեսը նախորոք էր սկսվել, այժմ որևէ հիմք չունի դանդաղեցման համար։ Այլ հարց է, որ համաձայնագրի հետագա խորացումը կամ բովանդակային լրացումները գուցե կանգ կառնեն»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի և գործադիր մարմնի անդամ Գագիկ Մարգարյանի հետ:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
Փաստաբան Վահե Գրիգորյանն անդրադարձել Սահմանադրական դատարանի այսօր տարածած հայտարարությանը։
Ազատության հրապարակում, որքան գիտեմ, վերնագրերի մակարդակով եմ տեղյակ, և եթե չեմ սխալվում, նույն այդ անձը պատասխանատվության է կանչվել իր հայտարարության, բռնության կոչի համար։ Սա երևույթ է, որը երբևէ չպետք է խորանալու… այսինքն՝ նույնիսկ ես դրա մեջ վտանգ էլ չեմ տեսնում։
Եթե գտնում ենք, որ սա վատ մշակույթ է, ու պետք չի, որ ես սա անեմ, ես սիրով, հենց վաղվանից, որովհետև իսկապես դժվար է… Այնպես որ դա կարող են մարդիկ որոշել, ժողովուրդը որոշի, հանրությունը, քաղաքացիները որոշեն՝ պե՞տք է, որ ես շարունակեմ, դա օգուտ տալի՞ս է, թե՞վնասում է մեզ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Եվրահանձնաժողովում ակներեւ են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՅԴ պատվիրակությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դռնփակ կարգով անցկացվում է դատավորների արտահերթ ժողովը:
Մայիսի 27-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տուժածի փաստաբան Կախա Կոժորիձեն: