Վրաստանում բողոքի զանգվածային ակցիա է անցկացվում հանքագործների Չիատուրա քաղաքում
Վրաստանի Չիատուրա քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) անցկացվում է տեղի բնակիչների բողոքի զանգվածային ակցիա, որոնք փողոցներ են դուրս եկել ի նշան գործադուլավոր հանքագործների հետ համերաշխության։
Չիատուրայում գործադուլը մայիսի 15-ին սկսել են 150 հանքագործներ, աստիճանաբար դրան միացել են մարգանեցի հանքերի բոլոր աշխատողները՝ մոտավորապես 3 հազար մարդ: Նրանց մի մասը վրաններ է խփել արդյունաբերական քաղաքի կենտրոնում, շրջանային խորհրդի՝ սակրեբուլոյի դիմաց, եւ հացադուլ սկսել: Դեռ ավելին, առանձին հանքագործներ կարել են իրենց բերանները: Գործադուլը համընդհանուր զանգվածային ելույթների է վերաճել այն բանից հետո, երբ գործադուլավոր հանքագործները չեն կարողացել համաձայնության գալ գործատուի՝ Georgian Manganese-ի ընկերության հետ: Չիատուրայում դադարեցվել են ուսումնական պարապմունքները, չի աշխատում է խանութների մի մասը: Փողոցներ են դուրս եկել հասարակ քաղաքացիները՝ երեխաների հետ միասին:
Նրանք լիակատար աջակցություն են հայտնում հանքագործներին եւ պահանջում Georgian Manganese ամերիկյան ընկերության վտարում Չիատուրայից: Հանքագործների պահանջները բաղկացած են չորս կետից. հանքերը շահագործող Georgian Manganese ընկերությունում աշխատանքի տեղավորվածների աշխատավարձի բարձրացում 50 տոկոսով, աշխատողների եւ նրանց ընտանիքների համար ապահովագրական փաթեթի բարելավում, բոլոր ակտիվիստների պաշտպանություն գործադուլի ժամանակաշրջանում եւ դրանից հետո, հրաժարում նրանց վրա ճնշում գործադրելուց եւ գործադուլի նրանց օրինական իրավունքի ճանաչում, քաղաքում խոշորատոննաժ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկության արգելում:
Georgian Manganese-ի բոլոր ձեռնարկություններում աշխատանքը կանգ է առել: Դրանք ներառում են ինը հանք, մի քանի ֆաբրիկա, գործարաններ եւ ավտոպարկը: Georgian Manganese-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը պատրաստ է կատարել հանքագործների պահանջները եւ փուլ առ փուլ աշխատավարձն ավելացնել 50 տոկոսով, բայց եթե gրանք վերսկսեն աշխատանքը: Հանքագործները չեն հավատացել դրան եւ շարունակել են գործադուլը, հաղորդել է Sputnik-ը: