Դատավորները դռնփակ կարգով արտահերթ ժողով են անցկացնում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դռնփակ կարգով անցկացվում է դատավորների արտահերթ ժողովը:

Այն հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։

Նախատեսվում է, որ ժողովի ընթացքում դատավորները կքննարկեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20–ին Հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողություններն ու դրան հաջորդած վարչապետի ելույթը՝ կապված վեթինգի հետ:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս