Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, եւ արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։
Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վետո դնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող՝ 2020 ֆինանսական տարվա, որն սկսվում է նոյեմբերի 1-ին, պաշտպանական բյուջեի՝ 733 միլիարդ դոլարի նախագծի վրա, եթե երկու պալատների օրենսդիրները դրան հավանություն տան
Մարկ Էսփերն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն է:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հունիսի երկրորդ կեսին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Փհենյանի համար առաջնահերթ նշանակություն ունի պետական կարգի պահպանումն, այլ ոչ թե գործող տնտեսական պատժամիջոցների վերացումը:
ՀՀ ազգային ժողովը շարունակում է կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում:
ԱՄՆ-ում անցած շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացածների թիվն աճել է 14-ով եւ այս տարվա սկզբից ի վեր կազմել 1109, ինչը դարձել է 1992 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն առանձին վերցված յոթ ամսվա ընթացքում:
Կարինում (Էրզրում) 1790-ականներից մինչև մեր օրեր հասած հայկական պատմական Սուրբ Մինաս եկեղեցում գանձագողերն այլևս չփորված տեղ չեն թողել, իսկ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է կատարվում:
«Պատերազմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և ազգային անվտանգության խնդիրներ»,- ըստ ամերիկյան հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության, ՀՀ-ում ազգաբնակչությանն անհանգստացնող հիմնական խնդիրներն այս երեքն են։
Թուրքիայի նախկին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հեռանալու լուրը միջկուսակցական քննարկումների թեմա է դարձել:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են Սիրիա ուղարկել հավելյալ զորախմբեր այնտեղից հեռացող ամերիկացի զինվորականների փոխարեն:
Սլովակիայում անցկացվող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մարգոտ Վալստրյոմի հանդիպումը:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Եվրամիության խորհուրդն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով (ԷԿՕՖԻՆ) պաշտոնապես առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադիչ տնօրեն Քրիստին Լագարդին 2019 – 2024 թվականներին նշանակել Եվրոպայի Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարի պաշտոնում:
Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ ճիշտ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Թբիլիսիի դեմ պատժամիջոցներ չկիրառելու վերաբերյալ:
Երկարատև քննարկումներից և հայտարարություններից հետո ի վերջո ստացանք այն, ինչ հիմա ունենք։ Ակնհայտ է, որ այն չի համապատասխանում ո՛չ հասարակության մեծ մասի, ո՛չ էլ՝ խորհրդարանական մեծամասնության պատկերացումներին։ Արդյունքում մենք ունենք հերթական կիսատ լուծումը, որը չի ազդելու պետական ապարատի և երկրում կառավարման ողջ համակարգի արդյունավետության և, ընդհանուր առմամբ, նաև իշխանության որակի վրա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան փորձագետներ Դիանա Կովաչևային (Բուլղարիայի արդարադատության նախկին նախարար, ներկայում Բուլղարիայի ՄԻՊ-ի տեղակալ) և Գերհարդ Ռեիզներին (Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի, Դատավորների միջազգային ասոցիացիայի և Դատավորների եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահ)՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորությամբ:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում «հաթաթա» է տվել ՀՀ ոստիկանությանն այն բանի համար, որ երեք ժամով բերման են ենթարկել ակտիվիստ Աննա Շահնազարյանին՝ Ամուլսարի դեմ պայքարողների համար դրամահավաք կազմակերպելու համար:
168.am-ը ՀՀ վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց՝ այժմ ի՞նչ իրավիճակ է ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ ՀՀ-ի գործերի հետ կապված, որքա՞ն «դեմ» վճիռներ են ակնկալվում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրաց ժողովրդի հանդեպ հարգանքի պահպանման համար հարկ չի համարում պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ:
«Ամիսներ առաջ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին ինձ Ֆեյսբուքով գրեց, ուրիշ թեմայով էինք խոսում, և ասաց, որ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես ինչ-որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում եմ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել 1 Ռուսաստանի ղեկավարությանը՝ հանրապետության արմատապես տրամադրված քաղաքական ուժերի սադրանքներին չենթակվելու կոչով:
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):
EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում, տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները։
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության «Հանրային ակնկալիքներ» բաժնում տեղադրված արդյունքների համաձայն՝ ՀՀ կառավարության փոփոխության դրական գնահատականը վերջին ամիսներին անկում է ապրել։
Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնամետ կուսակցության կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հուլսի 9-ին երդում է տվել նախագահական պալատում:
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: