Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Մոսկվան պայման է առաջ քաշել Հայաստանի առաջ՝ մինչեւ հոկտեմբեր Ռոբերտ Քոչարյանին ազատելու վերաբերյալ։
Հուսով եմ, որ ՀՀ դեսպանությունը նշանակալի դեր է խաղում մեր երկիրը բալթյան երկրներում ներկայացնելու գործում։ Հայաստանի, հայերի և մեր մշակույթի վերաբերյալ տեղեկացվածությունը և ընկալումը խորացնելու համար մենք տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպում։
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում:
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա:
Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ իր տեսակետը հայտնել, այն էլ՝ բավականին կոշտ շեշտադրումներով։
Հուլիսի 16-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Բալի կղզուց դեպի հարավ:
Ամենազավեշտալին այն է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պպետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին խորհուրդ էր տվել պարզել, թե որտեղի՞ց է կարելի գտնել այդ փաստաթուղթը։ Իսկ Ն. Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էլ ասել է. «Հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»:
Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարեւորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, եւ հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։
Գնալով սրվում են փոխհարաբերությունները Կոտայքի մարզում, այդտեղ գործող հիմնական դերակատարների միջեւ` մարզպետ Ռոմանոսի, գլխավոր երկրապահ ու պատգամավոր Սասունի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:
«Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ «Վերադասավորումներ, գոնե մեր թիմում, չկան եւ հնարավոր էլ չեն»:
Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները։
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ռադիոակտիվ նյութի սեփականատերը լինելու համար կասկածվող ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
168.am-ի հետ զրույցում այս օրերին Սևանում ընթացող ճահճացման պրոցեսը բնապահպանն ազգային անվտանգության խնդիր է որակում, իսկ ներկայիս իշխանության սառը վերաբերմունքը՝ բնապահպանական տնտեսական հնարավոր աղետի նկատմամբ, հանցավոր անտաբերություն է համարում:
Արկտիկայում տեղի ունեցած սաստիկ հրդեհների պատճառով Երկրի մթնոլորտում հայտնված ածխաթթու գազի ծավալը հունիսի սկզբից հասել է 50 միլիոն տոննայի:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) սկանդալային պաշտոնյայի մասին 168.am-ի հրապարակումից հետո ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը աշխատանքային օրվա ավարտին իր մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրել:
Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի և Մոսկվայի միջև։
Ես, օրինակ, կարծում եմ, որ արձակուրդ չպետք է գնան, եթե գնացել են, պետք է հետ գան։ Ի՞նչ արձակուրդ՝ այս նորատունկ պետության պարագայում, եթե հեղափոխությունը նուրբ սածիլային վիճակում է, ի՞նչ արձակուրդ։ Իրենց ձեռքում է՝ արձակուրդ գնա՞լ, թե՞ ոչ։ Թող հերթով գնան արձակուրդ։ Աբսուրդ է այս իրավիճակում, այսպիսի անհանգիստ տարածաշրջանում, որ ամեն վայրկյան կարող են լինել ամեն տեսակ անսպասելի զարգացումներ, էլ չեմ ասում երկրի առջև ծառացած խնդիրները, այդ թվում՝ իրավական, գնում են արձակուրդ ամբողջ կառույցով, ինչպե՞ս կարելի է։ Դա ողբերգություն է և հիմարություն։ ԱԺ-ն միշտ պետք է աշխատի, միշտ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պատճառը ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն է Անկարայի կողմից:
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց: Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել՝ իբրև այն զեկույց չէր: Հետևաբար այս մասը հարցի սպառված է:
Հայաստանում տարբեր շրջանակներում կրկին քննարկում ու դիտարկում են իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դարձնելու տարբերակը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։
Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով:
Իսկ այն, ինչ տարածում են լրատվամիջոցները, ու Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացության անգլերեն տեքստը, բովանդակային առումով տարբեր են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանն ու դրա վերաբերյալ Արդարադատության նախարարության հաղորդագրությանը:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ընդամենը Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, իսկ մենք, մեր երկիրը կառուցելու գործում, պետք է սեփական տեսակետներն ունենանք ։
Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին։