Բաժիններ՝

Իտալիայում սկսվել է հասարակական տրանսպորտի աշխատողների ընդգրկուն գործադուլը

Իտալիայում սկսվել է տրանսպորտային հատվածի աշխատողների ընդգրկուն գործադուլը: Ինչպես հուլիսի 24-ին հաղորդել է Corriere della Sera թերթը, 09:00-ից (Երեւանի ժամանակով 11:00-ից) դադարել են երթեւեկել տարածաշրջանային գնացքներն Ապենինների ամբողջ տարածքում։

Գործադուլը կտեւի մինչեւ 17:00-ը եւ չի վերաբերի արագընթացիկ երկաթուղային գծերին:
Չորս ժամով աշխատանքը դադարեցնելու մասին են նաեւ հայտարարել ավտոբուսների վարորդները, մետրոյի եւ տրամվայների մեքանվարները: Հռոմում գործադուլը տեղի կունենա 12:30-ից (Երեւանի ժամանակով 14:30-ից) մինչեւ 16:30-ը (Երեւանի ժամանակով 18:30-ը):

Գործադուլը, որը խոշորագույն արհմիությունները հայտարարել են ի նշան բողոքի աշխատանքի պայմանների դեմ, կվերաբերի ոչ միայն մարդատար, այլեւ բեռնատար տրասպորտին, ինչպես նաեւ ծովային փոխադրումների հատվածին, նշում է թերթը:

Հուլիսի 26-ին գործադուլ են հայտարարել Alitalia ավիաընկերության օդաչուներն ու ինքնաթիռների ուղեկցորդները: Սակայն 24 ժամ գործադուլ անելու սկզբնական մտադրությունը սահմանափակվել է ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարության հատուկ կարգադրությամբ, որը որոշել է, որ գործադուլը կարող է տեւել չորս ժամից ոչ ավելի: Սպասվում է, որ չվացուցակը կփոխվի, իսկ որոշ չվերթներ կչեղարկվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս