Բաժիններ՝

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին Fortune Global 500-ի ցանկում խոշոր ընկերությունների թվով

Չինաստանը (հաշվի առնելով Թայվան կղզին) առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին այն խոշոր ընկերությունների թվով, որոնք մտել են Fortune Global 500-ի ցանկը: Հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը։

Վարկանիշում ԱՄՆ-ի ընկերությունների քանակը վերջին տարում 126-ից կրճատվել է մինչեւ 121: Իսկ Չինիաստանի ցուցանիշն, ընհակառակը, աճել է 120-ից մինչեւ 129՝ ներառյալ այն տասն ընկերությունները, որոնք բազավորված են Թայվանում:

Ցանկի առաջին հնգյակ են մտել միանգամից երեք հսկաներ ՉԺՀ-ից. Sinopec նավթաքիմիական կորպորացիան, Չինաստանի նավթի-գազի ազգային ընկերությունը (CNPC) եւ Չինաստանի Պետական էլեկտրացանցային ընկերությունը՝ China State Grid Corporation-ը:

Ամբողջությամբ վերցված, վարկանիշում Չինաստանի ընկեությունների 80 տոկոսը խոշոր պետական կորպորացիաներ են: Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, այս տարի Fortune Global 500-ի ցանկ են մտել երկրի չորս ընկերություններ՝ «Գազպրոմը», «Լուկօյլը», «Ռոսնեֆտը» եւ Սբերբանկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս