«Ես չեմ կարող ասել, տեղեկացված չեմ եղել` նախկինում ինչ ա եղել, ոնց ա եղել». Օսիպյան

«Ես չեմ կարող ասել, տեղեկացված չեմ եղել` նախկինում ինչ ա եղել, ոնց ա եղել։ Ես կխոսեմ այս ներկա մեր օրերի մասին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է ոստիկանությունը պայքարել Սևանում ձկնագողության դեմ, երբ նախկին ոստիկանապետի զոքանչը զբաղվում էր սիգի բիզնեսով և գուցե նրան ասում էր մի քիչ թույլ պայքարել ձկնագողության դեմ։

Ըստ նրա՝ Սևանն ազգային արժեք է, և ոստիկանությունը պայքարում է ձկնագողության դեմ։

Անդրադառնալով Լյուսի Քոչարյանի հրապարակած բռնության պատմություններին՝ ոստիկանապետը նշեց, որ օրեր առաջ պարզաբանում է տարածվել, բռնաբարության դեպքերի նվազում կա։

Քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ ոտնձգությունների մասին Օսիպյանը նշեց, որ այդտեղ համարձակություն չկա, այլ կա մի խումբ խուլիգան, որոնք կարգ են խախտել, և բազմաթիվ են պատմությունները, որ նախկին տարիներին ոստիկանների հանդեպ բռնություն նույնպես եղել է՝ ոստիկանների գլուխներ են ջարդել, մարմնական վնասվածքներ հասցրել, կյանքեր են խլել.

«Դա ես չեմ բերում, որ արդարացնեմ ներկայիս մեր գործողությունները։ Դա անթույլատրելի է բոլոր ժամանակներում և խստագույնս պատժելի է բոլորը»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031