Չինաստանի հարավում սողաքների զոհ է դարձել 12 մարդ
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, առնվազն 40 մարդ համարվում է անհայտ կորած: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել է «Հունացյու շիբաո» թերթը։
Առաջին միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին), երբ սողանքը շինարարական հրապարակ է գահավիժել Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս վեցը համարվում է անհայտ կորած: Տեղում կատարվում են որոնողական-փրկարարական աշխատանքներ:
Երկրորդ սողանքն իջել է հուլիսի 23-ին Շույչենի գավառում՝ Լյուպանշույ քաղաքի մերձակայքում տեղական ժամանակով 21:20-ին (Երեւանի ժամանակով17:20), ինչի հետեւանքով 21տուն քանդվել է, 23 ընտանիքներ՝ ընդհանուր թվով 77 մարդ մարդ հայտնվել է աղետի գոտում:
Հուլիսի 24-ի ժամը 11:10-ի (Երեւանի ժամակով 07:10-ի) դրությամբ փրկարարներին հաջողվել է դուրս հանել 11 մարդու, եւս 11-ը զոհվել է, 34-ը համարվում է անհայտ կորած: Շույչենի գավառում պատահարի վայրում աշխատում է որոնողական-փրկարարական ծառայությունների ավելի քան 300 աշխատակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: