ՀՀ ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին

ՀՀ ոստիկանությունը հիմա էլ է փնտրում Վանո Սիրադեղյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Ոստիկանությունն իր աշխատանքները մշտապես իրականացնում է։ Ենթադրենք՝ ունենք առանձնապես ծանր դեպք, որը տաք հետքերով ժամերի ընթացքում բացահայտվում է, բայց ունենք մի փոքր դեպք, որը, կարծես թե, պիտի բացահայտվի, և տարիներ է դրա համար պահանջվում»,- ասաց նա։

Հարցին, թե որտե՞ղ կլինի Սիրադեղյանը, Օսիպյանը պատասխանեց, որ արտերկրյա իր գործընկերներն էլ ասում են, որ շատ ժամանակ լրագրողների հարցերը խանգարում են որոշ դեպքերում, օրինակ՝ Եռաբլուրում մեքենայից համակարգչի գողությունը, որի մասով ոստիկանների տեսադաշտում կա կատարողը, վկաները, բայց այդ հարցին այնպիսի հնչեղություն է տրվել, որ սահմանափակվել է գործի բացահայտումը.

«Կան հարցեր, որ ուղղակի պետք չի հնչեն, պետք չի, որ ես պատասխանեմ։ Ես ստիպված եմ լինելու պատասխանը սահմանափակել ու տալ այսքան տեղեկություն, ավել չտալ։ Այո, մենք ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք համապատասխան աշխատանքներ, բայց բարձրաձայնելն անտեղի է, խանգարում է»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ չեզոքացնել «սևազգեստ խմբերին», Վ.Օսիպյանը հայտարարեց. «Մենք բռնել ենք, բռնում ենք և շարունակելու ենք բռնել։ Ոստիկանության թիվ մեկ գործառույթը նաև պրոֆիլակտիկան է»։

Տեսանյութեր

Լրահոս