Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի են համարել Թրամփի հայտարարությունն Աֆղանստանում պատերազմի մասին

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական նեկայացուցիչ Աբաս Մուսավին հուլիսի 24-ին «բացարձակապես անընդունելի» է համարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքն Աֆղանստանում պատերազմը հաշված օրերում շահելու՝ Վաշտինգտոնի ունակության մասին, հաղորդել է IRNA գործակալությունը։

Մուսավիի խոսքով նման հայտարարություններն սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար: Նա ընդգծել է, որ Իրանը կանգնած է աֆղան ժողովրդի եւ նրա կառավարության կողմում:

Հուլիսի 22-ին Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հանդիպել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ: Հանդիպմանն ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Աֆղանստանում պատերազմը հաղթել մի քանի օրվա ընթացքում, սակայն չի ցանկանում «սպանել 10 միլիոն մարդու»:

Հուլիսի 23-ին Քաբուլը Վաշինգտոնից պարզաբանումներ է պահանջել Թրամփի դիրքորոշման վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031