Հանձնարարվել է չբացահայել քաղաքից. վարչապետի մակարդակով փակ քննարկում է լինելու. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, «չնայած ԱԺ-ն պաշտոնապես գտնվում է արձակուրդում, սակայն իշխանական խմբակցության անդամներին «շեֆակազմը» հորդորել է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, մի մասին անգամ հանձնարարել են չբացակայել քաղաքից, քանի որ, ըստ տեղեկությունների, Փաշինյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, այսինքն՝ օգոստոսի սկզբին վարչապետի մակարդակով «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ լինելու է փակ քննարկում՝ կապված դատական համակարգի շուրջ գործընթացների հետ։
Տեղեկություններ կան, որ հենց այդ հանդիպման ընթացքում իշխանությունները կքննարկեն, իսկ այնուհետեւ հանրային լայն շրջանակներին կներկայացնեն Սահմանադրության փոփոխությունների հարցը, մասնավորաբար արդեն կուլիսային շրջանակներում քննարկվող այն թեզը, որի համաձայն՝ Սահմանադրության՝ ՍԴ բաժնում նախատեսվում է իրականացնել փոփոխություններ՝ հանրաքվեի միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: