«Ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը և քայքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ պնդում եմ, որ այս իշխանությունները համարժեք չեն Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնական մարտահրավերներին:

Ավաղ, քաղաքական մեծամասնությունը ջանք ու եռանդ չի խնայում շարունակաբար ապացուցելու, որ ես ճիշտ եմ:

Հետևելով զարգացումներին, կարող ենք արձանագրել, որ երկրի համար ամենակարևոր խնդիրների եռյակը հետևյլան է՝

1. Անվտանգություն
2. Արցախի ամրապնդում:
3. Տնտեսական զարգացում

Իսկ ահա հարցերի այն եռյակը, որով իշխանությունները առաջնահերթ զբաղվում են՝

1. Սահմանադրական դատարանի պաշարում
2. Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում
3. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում

Զուգահեռ իրականությունները և կեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար: Սակայն նման վտանգների գիտակցմամբ այս իշխանությունները աչքի չեն ընկնում:

Փոխարենը, ֆանտաստիկ ապաշնորհությամբ մսխում են սեփական քաղաքական վարկանիշը և քայքայում նախկիններից ժառանգված պետական ինստիտուտները»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10218772880051232

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031