Բաժիններ՝

Պետդեպը կարծում է, որ «Ալ Քադիան» ավելի ուժեղ է դարձել, մինչ աշխարհը պայքարում էր ԻՊ-ի դեմ

«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը վերջին հինգ տարում ամրապնդել է իր ներուժն այն բանի ֆոնին, որ համաշխարհային հանրակցությունը կենտրոնացած էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա: Հուլիսի 24-ին այս կարծիքն է հայտնել Պետական դեպարտամենտի ահաբեկչության դեմ պայքարի հարցերի համակարգող Նեյթան Սեյլսը։

«Այն ժամանակ, երբ վերջին հինգ տարում համաշխարհային հանրակցության ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր ԻՊ-ի վրա, «Ալ Քաիդան» կամաց-կամաց ամարապնդել է իր հնարավորությունները (…) որպեսզի վերստին հայտարարի իր մասին որպես համաշխարհային ջիհադական շարժման գաղափարախոսական եւ օպերատիվ ավանգարդի»,- ասված է Սեյլսի գրավոր հայտարարության մեջ, որը պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի ենթակոմիտեներից մեկում հուլիսի 24-ին կայացած ունկնդրումների առթիվ:

Ինչպես նշել է Սեյլսը, այսօրվա դրությամբ «Ալ Քադիդայի» ցանցն ավելի շատ անդամներ ունի» քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ, եւ խմբավորումը շարունակում է օգտագործել հակամարտությունների գոտիներն ու «անվտանգության համակարգի թույլ տեղերը գրոհների հավաքագրման, ֆինանսավորման եւ պլանավորման համար»: Ըստ որում Պետդեպարտամենտի համակարգողը հավելել է, որ ԻՊ-ն տակավին «մնում Է գլոբալ սպառնալիք, որն ունակ Է ահաբեկչական գործողությունների» ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ:

Սեյլսի խոսքով՝ ապրիլյան ահաբկչական գործողությունները Շրի Լանկայում եւ «ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետագա տեսաուղերձը հիմանվորում են այն փաստը, որ ԻՊ-ն փորձում է պահպանել իր հնարավորությունները, ազդեցությունը եւ կարեւորությունն Իրաքի եւ Սիրիայի սահմաններից դուրս խմբավորումների եւ ցանցերի միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս