Բաժիններ՝

Թուրքիան պատրաստվում է 80.000 փախստականի արտաքսել երկրից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդես է եկել Թուրքիայում հաստատված փախստականների վերաբերյալ հայտարարությամբ:

Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվամիջոցը:

«Անցյալ տարի, ընդհանուր առմամբ, 56 հազար ապօրինի միգրանտի ենք արտաքսել երկրից: Այս տարի նախատեսել ենք արտաքսել 80 հազար միգրանտի, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ՝ մոտավորապես 40-50 տոկոսով բարձր է: Ստիպված ենք նման քայլի դիմել»,- նշել է նա:

Ապա Սոյլուն խոսել է վերջին տարիներին Թուրքիայի կողմից երկիր մուտք գործել ցանկացող փախստականների նկատմամբ կիրառված արգելքների ցուցանիշների մասին:

«Միայն 2016 թվականին Թուրքիայի հարավային և արևելյան սահմաններն անցնել արգելվել է 729 հազար 340 փախստականի: Իսկ 2018 թվականի ցուցանիշը եղել է 547 հազար 857: 2019 թվականին մինչ օրս 167 հազար 874 փախստականի չի թույլատրվել հատել Թուրքիայի սահմանը»,- հայտնել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս