Մեր երկրի ներքին կայունության պահպանումը փոխկապակցված է Արցախի անվտանգության համակարգի հետ. Դավիթ Իշխանյան

ԱՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկել ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Արցախի կառույցի նոր կենտրոնական կոմիտեին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրել առաջիկա տարիների մեր անելիքներն ու որոշումները:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մաիսն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Նրա խոսքով՝ հանդիպմանն իրենք անդրադարձել են ոչ միայն ՀՅԴ Արցախի կառույցի առջև ծառացած մարտահրավերներին, այլև լուրջ անդրադարձ են կատարել ներքին մարտահրավերներին:

«Մենք պատրաստակամ ենք այդ մարտահրավերները հաղթահարելու և դրանք իր տրամաբանական հանգրվանին հասցնել: Համոզված եմ, որ Արցախի քաղաքական ուժերի համար կարևոր առաջադրանքը 2019 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ 2020-ին՝ համապետական ընտրություններն են:

Մեր բարձրագույն ժողովում մենք անդրադարձ ենք կատարել այս խնդիրներին, և ունենք մշակված ռազմավարություն: Պետք է ասել, որ այս քաղաքական գործընթացներում կա նաև ձևավորվող որոշակի մթնոլորտ, որը կարող է երկրում ստեղծել անկայունություն: Ներքին կայունությունը պահպանելու և մեր քայլերով նպաստելու և հաղթահարելու ենք այդ կայունության ապահովմանը: Մեր երկրի ներքին կայունության պահպանումը փոխկապակցված է Արցախի անվտանգության համակարգի հետ:

Այդ համակարգի ապահովումն ու շարունակականության պահպանումը նաև դրված է ՀՅԴ Արցախի կառույցի վրա: Կարծում եմ՝ մեր քաղաքական բոլոր ուժերը ևս ունեն այդ պատասխանատվության չափաբաժինը»,-մասնավորապես ասել է Դ. Իշխանյանը:
Նա նշել է, որ հանդիպումը, ինչպես միշտ, անցել է փոխվստահության, փոխհամագործակցության մթնոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս