Պուերտո Ռիկոյի նահանգապետը սկանդալի լույսով հայտարարել է պաշտոնաթողության մասին
ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետության նահանգապետ Ռիկարդո Ռսելիոն հայտարարել է, որ պաշտաթող է լնում սկանդալի հարուցած բողոքների լույսով: Նրա ելույթը հեռարձակվել է Facebook-ում։
Նահանգապետի պաշտոնաթողության պահանջով ցույցերը Պուերտո Ռիկոյում շարունակվել են մեկ շաբաթից ավելի: Դրանք սկսվել են էլեկտրոնային նամակագրության հրապարակումից հետո, որն իր օգնականի հետ վարել է Ռոսելիոն: Նա քամահրանքով է խոսել ավելորդ քաշից տառապող բնակչի մասին, որի հետ լուսանկարվել է, օգտագործել է անցենզուր եւ գռեհիկ արտահայտություններ կին քաղաքական գործչի եւ փոպ երգիչ Ռիկի մարտինի վերաբերյալ:
Բացի դրանից այս ամսին ավելի վաղ Պուերտո Ռիկոյի կրթության նախարարը եւ եւս հինգ մարդ ձերբակալվել են կոռուպցիայի, այդ թվում կապալային կազմակերպությունների պետական միջոցների տրամադրման մեղադրանքով, որոնք բավականաչափ որակյալ չեն եղել պատվերների կատարման համար, բայց կապեր են ունեցել նահանգապետի վարչակազմի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: