Լևոն Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի հետ տեսակցում է շաբաթը մեկ անգամ

Այսօր Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը։

Ռ. Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ նշեց, որ դատարանի որոշումն օրինաչափ էր։
«Նիստի ընթացքում տեսաք թույլ տված ապօրինությունները և քննիչի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, նաև դատախազների փնթի վերահսկողությունը։ Մեկ տարի առաջ, երբ մենք սրա մասին բարձրաձայնում էինք, մարդիկ գուցե լավ չէին պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, բայց այսօր արդեն ակնհայտ է դառնում այն ապօրինությունների շրջանակը, որն արվել է, և դա համատարած է բոլոր փուլերում»,- ասաց Լ. Քոչարյանը։

Անդրադառնալով հոր հետ տեսակցելուն՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ շաբաթը մեկ անգամ գնում է տեսակցության, հանդիպման ընթացքում հիմնական խոսում են անձնական հարցերից, և որևէ քաղաքական մեսիջ իր միջոցով այս կամ այն ուժին չի փոխանցվում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս