ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) փետրվարի 28-ին հրապարակել է Եվրամիության (ԵՄ) կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) վերաբերյալ համաձայնագրի տեքստի առաջին նախագիծը:
Եգիպտոսում փետրվարի 28-ին առնվազն 19 մարդէ զոհվել, 38-ը՝ տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
Միացյալ Նահանգները փորձում էր վնաս հասցնել Իրանին, բայց նրա գործողություններն արդյունք չտվեցին:
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը:
«Ինքն ասել է իր կարծիքը, իր ցանկությունը: Ես այդպես եմ գնահատում: Իսկ իրավիճակը ինչ կլինի, մենք դեռ կտեսնենք, և կտեսնենք՝ մեր քաղաքական դաշտը, տնտեսական զարգացումն ինչ է պահանջում և ինչ փոփոխություններ կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը և որոշում է ընդունել կողմ արտահայտվել նրան։
Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն:
Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընտրվեց Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:
Այսօր՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի օրը, ԱԺ-ում քննարկվում է Սումգայիթյան ջարդերը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծը:
Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կապակցությամբ ԱԺ նիստերի դահլիճում սկսված մեղադրանքները շարունակվեցին խորհրդարանի միջանցքում` ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 96 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի պաշտոնում:
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին:
Քըրք Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» կենսագրական գրքի հեղինակ Ուիլիամ Ս. Ռեմփելը ծավալուն հոդված է հրապարակել ամերիկյան Fortune հանրահայտ պարբերականում, որտեղ զուգահեռներ է տարել Քըրք Քըրքորյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կերպարների միջև՝ պատմելով նրանց հարաբերությունների մասին։
Նիգերիայի եւ Կամերունի կառավարական ուժերը համատեղ հատուկ գործողության ընթացքում ազատել են «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման 1130 պատանդների, որոնց պահում էին Նիգերիայի հյուսիս-արեւելքում:
«Քննարկումները շարունակվում են, և դրանց արդյունքում կլինեն որոշումներ: Դուք գիտեք, որ արդեն մարտի 5-ին նշանակված ա հանդիպում քաղաքացիական ակտիվիստների հետ: Էդ քննարկումների արդյունքում էլ ես, իհարկե, ասել եմ և ասում եմ, որ պատրաստ եմ իմ անելիքն անել Ազատության հրապարակում: Եվ հույս ունեմ, որ այս թեմայի շուրջ մենք «Ելք» դաշինքում կունենանք կոնսենսուս, համաձայնություն և շատ կոնկրետ գործողություններով կանենք էն, ինչ պարտավոր ենք»:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի կանոնավոր համատեղ զորավարժությունների անցկացման պրակտիկան կվերսկսվի 2018 թվականի ապրիլին:
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Ցոյ Սոն Հին նշանակվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում:
Չինաստանի իշխանությունները Սիրիային 5,4 հազար տոննա բրինձ են տրամադրել որպես պարենային մարդասիրական օգնություն:
Սաուդյան Արաբիայում բարենորոգումներն անհրաժեշտ են երկրի զարգացման եւ այնպիսի պետությունների դեմ պայքարելու համար, ինչպիսին Իրանն է:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում եւ Հայաստանում»:
Աֆղանստանը հանդես է գալիս «Թալիբան» արմատական շարժման հետ խաղաղ երկխոսություն վարելու օգտին, ինչպես նաեւ պատրաստ է այն ճանաչել քաղաքական խումբ:
«Այն, որ մեր երկրում կա տոտալ անվստահություն իշխանության հանդեպ, դա փաստ է, բայց մեր երկրում կան մի քանի կառույցներ, որոնց հանդեպ կա տոտալ անվստահություն, անգամ՝ անսահմանություն»:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի կարծում, որ Հայաստանում արդարադատության պակաս կա: Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի կազմի ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների հարցին, կա՞ արդյոք արդարադատության պակաս, Ա.Բաբլոյանը պատասխանեց. «Չէի ասի, բայց մշտական բարեփոխումներն անհրաժեշտ են»:
Մոնակոյում կյանքի 98-րդ տարում մահացել է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել է բոնդապատումի երեք մասերը
Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված երկու հիմնական ուղղություններով: Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Աֆրինի շրջանում, իսկ արևելյան Ղութայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի, դաշնակիցների և ընդդիմադիր զինյալների միջև: